ԱրթնացՆողներ

Այսուհետ արթնացման գործի կազմակերպումը կամաց կամաց կդառնա ինքնակարգավորվող` առանց որևէ մեկի մոդեռացիայի անհրաժեշտության: Դա կարող ենք անել հետևյալ կերպ`

Ովքեր տվյալ առավոտյան ժամը 6:30 միմյանց հետ գրվում կամ զանգվում են` միասին էլ որոշում են, թե ով ում կարթնացնի, որ իզուր մի հոգուն մեկից ավելի արթնացնող չզանգի, կամ որևէ մեկն առանց արթնացնողի չմնա: Հենց որ հերթափոխ սահմանենք` արդեն կայքում գրված կլինի, թե որ օրն ովքեր են արթնացնող, ու հեշտ կլինի ամեն ինչ:

Բայց քանի որ արթնացնողներից շատերի համար նույնպես առավոտյան այսքան վաղ արթնանալը դեռ սովորության վերածվելու կարիք ունի, նրանք, ովքեր տվյալ օրը հերթափոխով արթուն են, լավ կլինի մյուս արթնացնողներին ստուգող զանգեր անեն` համոզվելու համար, որ վերջիններս պատահաբար քնած չեն մնացել:ՃՃՃ

Եթե կազմակերպչական մասով այլ առաջարկներ ունեք, խնդրում եմ գրեք ինձ` նույնպես նամակի վերնագրում գրելով "Արթնացիր" բառը:


Սա էլ մեր էս պահի արթնացնողների ցուցակը.

Վահագն Վարդումյան (ամեն օր` եթե նախապես չտեղեկացնեմ, որ չեմ լինելու, մինչև շուտով հերթափոխ կսահմանենք)

Հայկ Ֆրանգուլյան (ամեն օր` եթե նախապես չտեղեկացնի, որ չի լինելու, մինչև շուտով հերթափոխ կսահմանենք)

Արուս Հարությունյան (ամեն օր` եթե նախապես չտեղեկացնի, որ չի լինելու, մինչև շուտով հերթափոխ կսահմանենք)

Մելանյա Գրիգորյան (ամեն օր` եթե նախապես չտեղեկացնի, որ չի լինելու, մինչև շուտով հերթափոխ կսահմանենք)

Նարի Հէրացի (ամեն օր` եթե նախապես չտեղեկացնի, որ չի լինելու, մինչև շուտով հերթափոխ կսահմանենք)

Տաթև Բաղդասարյան (օրը մեջ, ինքը ժամը 6:30 օնլայն կասի, որ արթուն է ու կմիանա գործին)

Սոնա Լևոնյան (օրը մեջ, ինքը ժամը 6:30 օնլայն կասի, որ արթուն է ու կմիանա գործին)

Եվա Մարտիրոսյան (ամեն օր` եթե նախապես չտեղեկացնի, որ չի լինելու, մինչև շուտով հերթափոխ կսահմանենք)

Անի Մկրտչյան (դեռ չի արձագանքել)

Մարի Ամատունի (դեռ չի արձագանքել)

Մարիամ Բաղդասարյան (դեռ հաստատ չգիտեմ` միանում է, թե ոչ?)