Կինոդիտումներ

2013 թ. Մարտի 24-ին մեր Յոգայի սրահում մեծ էկրանին դիտեցինք "Հիասքանչ Կանաչը" (La Belle Verte) ֆիլմը: Ֆիլմի դիտումից հետո ծավալվեց հետաքրքիր զրույց` Էկոավանի կառուցման դրդապատճառների, նրբությունների ու տեխնոլոգիաների մասին: Հանդիպմանը ներկաների մեջ կային թե Էկոավանի նախաձեռնող խմբի անդամներ, թե Հիմալայան Յոգայի Կենտրոնի այցելուներ, թե պարզապես առաջին անգամ մեզ հետ հանդիպողներ: Միջացառման լուսանկարները տեսնելու համար սեղմեք այստեղ 

Կինոդիտումները շատ լավ միջոց են ու առիթ` մեզ հետաքրքրող գաղափարներին անդրադառնալու, միասին վերլուծելու ու քննարկելու համար: Ֆիլմերն ընտրում ենք միասին: Հիմնական թեմատիկ առանցքը բնապահպանությունն է ու մարդու էկոլոգիան, սակայն ձգտում ենք ճկուն լինել ու որոշ չափով կողմնորոշվել նաև պահի թելադրանքով:


Սա բաց միջոցառում էր, մուտքն ազատ էր: