14 կետ մարդու` գիշատիչ ՉԼԻՆԵԼՈՒ մասին

Ինչպես են իրենց պահում կովը, ձին, ոչխարը, եղնիկը, զեբրը կամ մյուս բուսակեր կաթնասունները, նկատելով մոտերքում որևէ գիշատչի, ասենք` առյուծի, վագրի, գեպարդի, ընձառյուծի ներկայությունը? Անմիջապես գլուխները կորցրած փախուստի են դիմում` իրենց կյանքը փրկելու բնազդական մղումով: Իսկ ինչպես են այդ նույն բուսակեր կաթնասուններն իրենց պահում մարդուն տեսնելիս? Եթե նույնիսկ առաջին պահին երբեմն զգուշավոր են ու փոքր ինչ վախենում են նրանից, ապա մարդու կողմից որոշ ընկերական վարքի ցուցաբերման դեպքում դա հեշտությամբ փոխարինվում է վստահությամբ: Արդյունքում` նրանք ամենևին էլ գլխապատառ չեն փախչում, որպեսզի իրենց կաշին փրկեն, այդ բնազդն այս դեպքում չի գործում: Ավելին, մարդը նույնիսկ ունակ է այդ կենդանիներին ընտելացնել, ինչն ինքնին վկայում է այն մասին, որ նրանք ի բնէ մարդուն ընկալում են որպես իրենց համար անվտանգ, ոչ-գիշատիչ, ոչ-մսակեր էակի: 

Հարիշ Չանդրա
Մարդն ու կենդանիները

Կենդանիների կայսրությունը չափազանց հագեցած է գազանների, սողունների, միջատների, ձկների, թռչունների, և այլոց ներկայացուցիչների անասելի բազմազանությամբ: Ուստի, կենդանիների կայսրությունում մարդու տեղը ճշտելուն ուղղված մեր գործը հեշտացնելու համար, առանձնացնենք կենդանիների այն խումբը, որ կոչվում է “կաթնասուններ”, քանզի մարդիկ նույնպես այդ խմբին են պատկանում: Կաթնասուններն այն կենդանիներն են, որոնց էգերն իրենց ձագերին կաթով են կերակրում: Կաթնասունների մեկ այլ կարևոր հատկանիշ է` նրանց մարմնի ջերմաստիճանի կարգավորումը բավականին նեղ սանդղակում, ինչի ապահովման համար բնությունը նրանց օժտել է մի շարք այնպիսի ֆիզիոլոգիական հատկանիշներով, ինչպիսիք են մազածածկույթը մարմնի վրա և այլն: Կաթնասունների խմբի ներկայացուցիչներն, իրենց հերթին, անասելիորեն բազմազան են` հազարավոր տեսակների: Կովը, ձին, ուղտը, ոչխարը, այծը, եղնիկը, կապիկը, փիղը, ընձուղտը, ռնգեղջյուրը և այլք ոչ-գիշատիչ կաթնասուններ են: Կատուն, շունը, աղվեսը, վագրը, առյուծը և այլք գիշատիչ կաթնասուններ են, ինչպես նաև` ծովածին որոշ ներկայացուցիչներ`կետը, ծովառյուծը, փոկը, դելֆինը: Ապա միակ թռչող կաթնասունը` չղջիկը, և վերջապես` մարդը: 








Մեդիտացիան սկսվում է ... հանգստանալ սովորելուց..

Կոմպի դիմաց երկար նստելու սովորությունը, օրինակ, միանգամայն լուրջ խոչընդոտ է մեդիտացիա սովորելու ճանապարհին, քանի որ մեր ողջ բիոդաշտը "հարստացնում ենք" լրիվ օտար էներգետիկ ֆոնով... նախ, մինչև յոգայի կոնկրետ վարժություններին անցնելը, շատ օգտակար կլինի սահմանափակենք կոմպի հետ մեր շփումը: Չեմ ասում բացառենք:Ճ Գիտեմ, շատերի համար դա անհնար կլիներ.. նաև իմ;;-)