Արշավներ

 Շուտով կսկսենք մեր Յոգա արշավները: Հետևեք մեր ֆեյսբուքյան խմբին և էջին` մանրամասների մասին տեղեկանալու համար:
Ձմեռային Յոգա-արշավ, կոփում սառը գետում
Արշավների դերը Յոգա կիրարկողի համար պարզապես հսկայական է: Արշավների ընթացքում հնարավոր է այնպիսի մեծ քայլերով առաջ գնալ, որպիսիք քաղաքում հնարավոր չեն: Հայաստանում ապրելը մեզ համար մեծ բարեբախտություն է, քանի որ քաղաքից ընդամենը մի 15-20 կիլոմետր հեռավորության վրա կան այնպիսի դրախտային վայրեր, որպիսիք այլ երկրներում անհամեմատ ավելի հեռու են մեգապոլիսներից ու ոչ այդքան կուսական:

Սա փակ միջոցառում է, մուտքն ազատ է: Սովորաբար ամենքս հոգում ենք մեր ճանապարհածախսը, սնունդի և արշավային իրեղենի ծախսերը: Վրաններ, քնապարկեր և որոշ այլ կարևոր իրեղեն մենք ունենք ու ցանկության դեպքում տալիս ենք վարձակալությամբ:

Մեր արշավները Գեղամա լեռներում: Քարանձավներ, հիանվուրց հուշարձաններ, վայրի բնություն, հիասքանչ ջրվեժներ, վեհապանծ լեռներ, լեռնային լճեր և այլ հրաշքներ