Բուսակերական Խոհանոց

Օրերս կհայտարարենք նաև բանջարեղենային, կազդուրիչ, գարնանային ուտեստի համատեղ պատրաստման միջոցառման մասին: Կրկին մեր սրահում կանենք: Հետևեք նորություններին մեր խմբում:

Ապրիլի 1-ին անց կացրեցինք բուսակերական անձու տորթի միահամուռ թխման քաղցր երեկո հենց մեր սրահում: Լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ:

Բուսակերական խոհանոցը Յոգայի դասերի կարևոր հավելում է, քանզի առանց սննդին պատշաճ ուշադրություն դարձնելու անհնար է արդյունավետ առաջխաղացումը Յոգայի ասպարեզում: Բուսակեր լինելը որքան բնական ու առողջարար, այնքան էլ պրոգրեսիվ ու այսօր աշխարհում մեծ տարածում գտած կենսակերպ է, սակայն առանց նորմալ ծանոթանալու բուսակերության նրբություններին, հայ մարդը երբեմն կարող է հայտնվել ոչ բուսակերների ագրեսիվ բնույթի հարցադրումների կիզակետում և անպաշտպան զգալ իրեն, ինչն այնքան էլ հաճելի չէ: Այդ պատճառով մենք առաջարկում ենք միասին ճանաչել այս կենսակերպը` պրակտիկ հանդիպումների օգնությամբ:

Սա փակ միջոցառում է, միայն մեր աշակերտների ու նրանց մտերիմների համար: Ամեն միջոցառումից առաջ ճշտում ենք, թե ով ինչ կարող է ներդնել` մանրամասները քննարկելով մեր ֆոյսբուքյան խմբում: