Երկրարվեստ

Կամ այլ կերպ ասած` Լենդ Արտ (Land Art)
Սա բնության մեջ բնության տված նյութերով / գույներով / լանդշավտով ստեղծագործելու սկզբունքն է, որում չպետք է օգտագործվեն մարդու ստեղծած գործիքներ, ներկեր և այլն: Օրինակ` տերևներով ջրի վրա հավաքված գունագեղ խճանկարը Լենդ Արտի դասական տարբերակ է: Մեկ այլ հատկանիշ է ժամանակավորությունը. այն, ինչ կարող է երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում ստեղծվել, որպես կանոն երկար չի ապրում: Քամին, անձրևը կամ մեկ այլ բնական տարերք շուտով մաքրում տանում են ձեր ստեղծագործությունը և դուք պետք է նախապես իմանաք, որ ստեղծում եք ոչ թե հանուն ձեր ստեղծածի  հարատևության, այլ հանուն պրոցեսը ճանաչելու, վայելելու, լռության ու ոգեշնչման վիճակի մեջ հնարավորինս բնությանը մերձենալու:

Սա բաց միջոցառում է: Մանրամասների համար այցելեք մեր ֆեյսբուքյան խումբը:

Ահա Լենդ Արտի մի քանի օրինակ.