Բաց Դասեր

Բաց դասերին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր նախապես կծանոթանան մեր Կենտրոն այցելելու, դասերին մասնակցելու կանոններին և կպահպանեն դրանք: Բաց դասեր լինում են ամենատարբեր թեմաներով` Վեդայական քաղաքակրթության վերլուծությունից մինչև վայրի բնության մեջ ապրելու հմտություններ: Վերջնական օրն ու ժամը շուտով կգրենք այստեղ և մեր ֆեյսբուքյան խմբում և էջում:

Բաց դասերը շատ լավ առիթ են մեր կենտրոն առաջին անգամ այցելողների համար` պատկերացում կազմելու այն ամենի մասին, ինչն ընկած է մեր գործունեության հիմքում: Նրանք, ովքեր առաջին անգամ չեմ այցելում` նույնպես քիչ բան չեն ունենա տանելու բաց դասերից: Ֆորմատը, ինչպես և դասախոսությունների դեպքում, ինտերակտիվ է, սակայն բաց դասերը փոքր ինչ ավելի ճկուն են ոչ այնքան պաշտոնական:

Սա բաց միջոցառում է, մուտքն ազատ է: