Հանդիպումներ

Առաջիկա օրերին կկազմակերպենք Լռության Համերգ, քաղաքի որևէ լուռ վայրում, եթե գտնենք այդպիսին, այլապես` քաղաքից դուրս: Վերջնական օրն ու ժամը շուտով կգրենք այստեղ և մեր ֆեյսբուքյան խմբում և էջում:

Հանդիպումները շատ տարբեր բնույթի կարող են լինել` սկսած բացօթյա կարճատև բլից ակցիաներից, մինչև մի քանի օր տևող սեմինարատիպ միջոցառումները:

Սա բաց միջոցառում է, մուտքն ազատ է: Եթե որոշենք մեկնել քաղաքից դուրս` ամենքս մեր ճանապարհածախսը կհոգանք:


Ապրիլի 10-ից հետո մի օր կկազմակերպենք պոեզիայի երեկո, քանի որ մեր Գայանեն համաձայնել է մեզ համար ընթերցել իր ստեղծագործություններից: Կընթերցենք նաև այլ հեղինակների գործեր, դեռ պիտի միասին որոշենք:

Սա բաց միջոցառում է, մուտքն ազատ է: 


Ապրիլի 14-ի հանդիպումից հետո մտածում ենք ստեղծագրության երեկո անել: Երկու բառով դժվար է բացատրել, թե դա ինչ է, բայց ոմանց գուցե creative text writing-ը մի բան հուշի:

Սա բաց միջոցառում է, մուտքն ազատ է: 


Ապրիլի վերջերում մանդալանկարչության օր կանենք: Մանդալան սանսկրիտերեն բառ է, նշանակում է շրջան: Սա համեմատաբար ավելի երկարատև, բավական մեդիտատիվ ու շատ գունագեղ միջոցառում է: Մի մեծ սպիտակ մակերեսի վրա բոլորս միասին հսկա շրջանաձև զարդանախշ ենք ստեղծելու` կատարյալ լռության մեջ կամ գեղեցիկ երաժշտության ներքո: Չնայած ընդունված մտայնության, մանդալա նկարերն անպայման չէ, որպեսզի կապ ունենա հինդուիզմի ու բուդդիզմի հետ: Մեր համատեղ ջանքերով ստեղծված մանդալան հետագայում նաև կարող է ծառայել մեզ որոշ մտակենտրոնացման վարժությունների ժամանակ:

Սա փակ միջոցառում է, միայն մեր աշակերտների համար: 



Մայիսին մեր կենտրոում հյուրընկալելու ենք Հնդկաստանից ժամանած Յոգի Շիվա Շանկարին (www.shivashaktiyoga.in), որը մեզ կծանոթացնի Յոգայի իր ուսումնասիրած ուղղության հետ, կպատմի պատմություններ և կպատասխանի ձեր հարցերին: Հանդիպման մանրամասները ճշտվում են և շուտով կտեղադրվեն այստեղ, ինչպես նաև մեր ֆեյսբուքյան խմբում և էջում:

Սա բաց միջոցառում է, մուտքը` նվիրատվությունների սկզբունքով: 


Ողջույն,
2014 թվականի գարնանը մեր Յոգայի կենտրոնը հյուրընկալեց մի շատ հետաքրքիր միջազգային նախաձեռնության, որով սկսվեց հայ և օտարերկրյա ակտիվիստական համայնքների շփման մի նոր փուլ: Այդ օնլայն համայնքում, որ կոչվում է EDGERYDERS, կարող եք գտնել թե մշակութայինսոցիալականբնապահպանական ակտիվիստների, թե համակարգչայինսոցիալական հաքերների, թե անկախ լրագրողներիմշակութային գործիչներիճանապարհորդների ու այլընտրանքային տնտեսության ջատագովների.... ում ասես...


Այս բոլորի հետ մեր` հայերիս առաջին շփումները սկսվում են հենց հիմա, նախ օնլայն (ներքևում նկարագրել եմ, թե ինչպես, քայլ առ քայլ), հետո նաև օֆլայն (նրանցից մի քանիսի առաջին այցը Երևան կկայանա ապրիլի 18-19-ին, Հիմալայան Յոգայի Կենտրոնում): Հայաստանը ներառող այս ծրագրի անունն է` Spot The Future (Նախանշենք Ապագան):

Մի քիչ մանրամասնեմ.
Հայաստանն ունի խնդիրներ ու կան մարդիկ, որ այդ խնդիրների լուծմամբ զբաղվել են ու զբաղվում են: Յուրաքանչյուր ակտիվ անհատ, որն ունի պատմություն` այս կամ այն ակտիվիստական նախաձեռնությանը մասնակցելու, աջակցելու, լուսաբանելու մասին, աշխատել կամ աշխատում է ինչ որ լոկալ կամ գլոբալ խնդրի լուծման ուղղությամբ, փորձում է իսկապես մի բան անել` բողոքելուց ու գնահատականներ տալուց բացի, կարող է վստահ լինել, որ EDGERYDERS -ը նաև իր տարածքն է: Այլապես երևի իմաստ չունի, որովհետև սա պարզապես հոդված գրելու ու փող վաստակելու առիթ չէ: Ուղղակի գրել խնդիրների մասին անիմաստ է այս դեպքում, եթե չկա առաջարկ:
Օրինակ. ասենք ինչ որ մեկը հանքարդյունաբերական ինչ որ հրեշների դեմ որոշել է պայքարել տեղի գյուղացիների մեղրը վաճառելով ու գյուղացիներին աշխատանքով ապահովելով: Սա արդեն լավ պատմություն է, որն այլընտրանք է առաջարկում պարզապես բողոքելու մոտեցմանը: Մեկ ուրիշն էլ գուցե վաստակելու խնդիր չունի, հմուտ վարպետ է ու իր ազատ ժամանակը նվիրում է հեծանվային ակտիվիստներին ու անվճար նորոգելում է նրանց հեծանիվները: Եվ այլն...

Նաև կարող եք գրել օրինակ Քառփուլի / 150 դրամի, Թռչկանի, Թեղուտի, կենսաթոշակայինի և այլ բաների մասին: Կամ կարող են լինել բաներ, որոնց դուք պարզապես մասնակցել եք: Բայց պիտի հետաքրքիր, դիպում, տպավորիչ լինի գրված:

Հասարակությանը գործիք, մոտեցում, ելք առաջարկեք ձեր հոդվածով, ռեալ մի բան, որ այլոք (նաև այլ երկրներում) կարող են կիրառել, եթե անհրաժեշտ լինի:

Թարգմանության հարցում հնարավոր է օգնեմ ես կամ իմ գործընկերները: Բոլոր հարցերով դիմեք ինձ կամ EDGERYDERS-ին, կամ գրեք EDGERYDERS-ի Երևանում կայանալիք միջոցառման էջում:

Հոդվածները ներբեռնելու համար կարող եք օգտագործել այս հղումներից որը կուզեք, կարևորը նախապես գրանցվեք, որպեսզի կարողանաք հոդված ներբեռնել:

http://edgeryders.eu/arrivals
http://edgeryders.eu/spot-the-future-making-a-living
http://edgeryders.eu/spot-the-future-we-the-people
http://edgeryders.eu/spot-the-future-caring-for-commons

Սրանք նաև երեք առանցքային թեմաներն են, որոնք սակայն չպետք է ձեզ սահմանափակեն: եթե լրիվ ուրիշ բան կա, ձեզ ավելի այս պահին հուզող, գրեք դրա մասին:
Կարող եք նաև հպանցիկ ուսումնասիրել այլոց պորտֆոլիոները:
















Հուսամ սա հայ ու օտարերկրյա ակտիվիստական համայնքների միջև շփման լավ հնարավորություն կստեղծի: Ներգրավվեք:


Բոլոր հարցերով կարող եք զանգահարել 055310379 կամ 091310379 համարներով:
Հարգանքով` Վահագն


Ինֆորմացիոն հովանավոր` Լյունսե Երիտասարդական Ծրագիր